Brent տեսակի նավթը ռեկորդային գին է սահմանել
Նմանատիպ
Brent տեսակի նավթի գինը 2022 թվականի նոյեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 95 դոլարը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,62%-ով՝ հասնելով 95,02 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Այս կարգի նավթը 2022 թվականի նոյեմբերի 15-ից ի վեր առաջին անգամ մեկ բարելի դիմաց արժե ավելի քան 95 դոլար։
Գնանշումները չորրորդ եռամսյակում նավթի շուկայում դեֆիցիտի կանխատեսումների ֆոնին աճ են գրանցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան մինչև այս տարվա վերջ երկարաձգեցին արտահանման և արդյունահանման կամավոր կրճատումները։ Այս մասին այտնում է Reuters-ը:
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 18-ին, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդուլազիզ բեն Սալմանը հայտարարություն է տարածել՝ պաշտպանելով մատակարարումների սահմանափակման քաղաքականությունը։ «Միջազգային շուկաները «փափուկ կարգավորման» կարիք ունեն՝ սահմանափակելու անկայունությունը»։ Ապա անդրադարձել է Չինաստանում առկա պահանջարկի հեռանկարին և ասել, որ այն կանգնած է բարձր անորոշության առջև։
Իրենց հերթին, ANZ-ի վերլուծաբանները զգուշացրել են, որ չորրորդ եռամսյակում Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի որոշումը կարող է հանգեցնել օրական 2 միլիոն բարելի մատակարարման պակասի։
Ըստ մասնագետների՝ ներկայիս գների աճին նպաստում է նաև աշխարհի խոշորագույն նավթ ներմուծող երկրներից մեկի՝ Չինաստանի տնտեսության վերականգնման վերաբերյալ լավատեսությունը։
Ինչպես գրում է «Открытие Инвестиции» ընկեության առաջատար վերլուծաբան Անդրեյ Կոչետկովը, Չինաստանի պահանջարկն այլևս չի զսպում նավթը։ «Նավթի գների աճի կանխատեսման հակառակորդները հոռետեսներն էին, որոնք ենթադրում էին պահանջարկի նվազում Եվրոպայում, ինչպես նաև թույլ պահանջարկ Չինաստանում։ Սակայն Չինաստանում նավթավերամշակման տվյալները ցույց են տալիս, որ օգոստոսին չինական նավթավերամշակման գործարանները օրական վերամշակել են 15,23 մլն բարել, ինչը նոր ռեկորդ է»,- պարզաբանել է փորձագետը։ Նրա կարծիքով, պահանջարկի հետ կապված մտահոգությունների թուլացումը նավթի գների ակնկալիքները տեղափոխում է բարելի դիմաց 100 դոլարից բարձր:
Այնուամենայնիվ, BCS World of Investments-ի փորձագետների կարծիքով, չնայած ընդգծված դրականությանը, Brent-ի ներկայիս մակարդակներն արդեն մոտ են իրենց արդարացի գնին: Հետևաբար, հետագա կայուն աճը քիչ հավանական է թվում: «Կարճաժամկետ դրական կատալիզատորների առկայության դեպքում գնանշումները կարող են ժամանակավոր թռիչք կազմել դեպի $100 տարածք: Բայց այդ մակարդակները դժվար թե կայուն լինեն, քանի որ նույնիսկ արտադրողների համար դրանք անշահավետ են։ Պահանջարկը կսկսի է տուժել չափազանց թանկ նավթի պատճառով»,- կարծում են ընկերության փորձագետները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում