Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Արցախին

Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Արցախին

Ադրբեջանի պաշտպանության նախարարություն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ սկսել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ Արցախում։

«Եռակողմ հռչակագրի դրույթներն ապահովելու, Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Օկուպացիայից ազատագրված, շինարարության վերականգնման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական համակարգի վերականգնման նպատակով, տարածաշրջանում սկսվել են տեղական հակաահաբեկչական միջոցառումներ»-, ասվում է հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում