Թուրքիան դեռևս չի դիմել Ռուսաստանին․ Զախարովա

Թուրքիան դեռևս չի դիմել Ռուսաստանին․ Զախարովա

Ռուսաստանը դեռ պաշտոնական հարցումներ չի ստացել Թուրքիայից՝ Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այո, մենք ԶԼՄ-ներում տեսել ենք այս հարցի վերաբերյալ նյութեր»,- նշել է Զախարովան։

«Մենք դեռևս ոչ մի պաշտոնական դիմում չենք ստացել թուրքական կողմից: Ավանդաբար, մենք սերտ երկխոսություն ենք պահպանում Անկարայի հետ միջազգային օրակարգի տարբեր ասպեկտների շուրջ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի պարամետրերի վերաբերյալ»,- ճեպազրույցում ասել է Զախարովան՝ պատասխանելով լրագրողների հարցին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում