ԱՀ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ԱՀ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Ստեփանակերտը միջազգային դերակատարներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ գործողությունների դադարեցման ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները:

«Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն։ Այն իրականացնելով` Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: Հաշվի առնելով հազարավոր մարդկանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգը՝ պաշտոնական Ստեփանակերտը կոչ է անում միջազգային դերակատարներին և շահագրգիռ բոլոր կողմերին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները Արցախի նկատմամբ ագրեսիան դադարեցնելու ուղղությամբ»,- ասված է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում։

Արցախի նախագահի աշխատակազմից ընդգծում են, որ Ստեփանակերտը մշտապես եղել է խաղաղ կարգավորման կողմնակից և վերահաստատում է բոլոր հարցերը բանակցությունների միջոցով լուծելու իր պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում