Արցախում ռուսական բանակը չի կատարում Պուտինի հրամանը
20/09/2023 12:38
Նմանատիպ
Պետք է արձանագրել, որ արցախում ռուսական բանակը չի կատարում իր գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանը։ Մասնավորապես, ռուս խաղաղապահները ոչ թե «աջակցում են լեռնային ղարաբաղում խաղաղությանը», այլ փոխարենը զբաղված են իրենց տներից քաղաքացիների տարհանման կազմակերպմամբ: Այս մասին գրում է «Ոսկանապատ» վերլուծաբանական կենտրոնը։
Ի դեպ, 2020թ․-ի վերջին արցախի հայ բնակչությունը վերադարձավ հակամարտության գոտի՝ վստահելով հենց այս հրամանագրին և Պուտինի երաշխիքներին։
Իսկ այսօր նրանց քաղաքների ու գյուղերի վրա կրկին ռումբեր ու հրթիռներ են ընկնում։