Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվել է
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։
Երեկ հայտնի դարձավ, որ արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) հրաժարվել է Երևանում ելույթ ունենալ Snoop Dogg-ի համերգի բացման ժամանակ։ Սոցիալական ցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում էր համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը Արցախում Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայի պատճառով։
«Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Համերգի կազմակերպիչները խստագույնս դատապարտել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները, կազմակերպիչների խոսքով, կներկայացվեն շուտով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում