Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են․ Ռայիսի
21/09/2023 09:33
Նմանատիպ
Ադրբեջանի և Հայաստանի միջև հակասություններն անընդունելի են և պետք է լուծվեն երկխոսության միջոցով։ Այս մասին Նյու Յորքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Մենք կապ ենք պահպանում երկու կողմերի հետ և նրանց հետ խոսել ենք խնդիրները երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին», – ասել է նա:
Ռայիսին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունն անընդունելի է:
Նշենք, որ Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանը, այդ նստաշրջանին մասնակցում է նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում