Բանակցություններն ընթանում են․ ԵՄ-ն ուժեղացրել է պարեկությունը սահմանին

Բանակցություններն ընթանում են․ ԵՄ-ն ուժեղացրել է պարեկությունը սահմանին

Այս պահին Եվլախում ընթանում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի կողմերի միջև։

Արցախյան կողմից հանդիպմանը մասնակցում են Սերգեյ Մարտիրոսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը։ Նրանք Եվլախ են ժամանել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։

Բանակցություններին զուգահեռ Ստեփանակերտի հարակից տարածքներում, նախնական տվյալներով հրաձգային զինատեսակների (հավանաբար ПК) կրակոցների ձայներ են լսվում։ Ըստ ունեցած տվյալների՝ սկսվել են կրակոցները 11:37:

11:40-ի շրջակայքում հնչել են նաև հրետանու արկի պայթյուններ, առկա նախնական տվյալներով առնվազն 3 պայթյուն է լսվել:

Ավելի ուշ, Արցախի տեղեկատվական շտաբը տարածել է ԱՀ ՆԳՆ ոստիկանության հայտարարությունը՝ տիրող իրավիճակի վերաբերյալ։

«Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք»։

Զուգահեռ, ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային շրջաններում և Սոթք գյուղի մերձակայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում