Իշխանափոխություն է պետք. ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիա է
Նմանատիպ
Երևանում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց ընթանում է Լեռնային Ղարաբաղի հարցում իշխանությունների վարած քաղաքականությունից դժգոհողների բողոքի ցույցը։
Ակցիայի կազմակերպիչները պնդում են, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար իշխանության փոփոխություն է պետք։
«Անհրաժեշտ է համախմբել հայությանը, այդ թվում՝ Սփյուռքի ներկայացուցիչներին»,- ասել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։
Նա ընդգծել է` ներկայիս ղեկավարությունը ոչ միայն լվացել է ձեռքերը Արցախից և ունակ չէ երաշխավորելու Արցախի ու Հայաստանի բնակչության անվտանգությունը, այլև այդպիսի ցանկություն չունի։
«Մեր երկիրը, ինչպես նաև ողջ հայությունը ճգնաժամի մեջ է, և մենք պետք է վերացնենք այն, բայց դրա համար իշխանափոխություն է պետք։ Մենք կոնկրետ ծրագիր կներկայացնենք և կփորձենք այն իրականացնել»,- հայտարարել է նա։