Տեղի է ունեցել Ալիև-Պուտին հեռախոսազրույց

Տեղի է ունեցել Ալիև-Պուտին հեռախոսազրույց

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Տեղեկացրել է ՌԴ մամուլի ծառայությունը։

Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուս խաղաղապահների ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը։

Պուտինը Ալիևի հետ զրույցում «ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը»։

Իր հերթին, Ալիևն առաջարկել է ֆինանսական աջակցություն զոհվածների ընտանիքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում