Եվրախորհրդարանի 60 անդամներ դիմել են ԵՄ-ին
Նմանատիպ
Եվրախորհրդարանի ավելի քան 60 անդամներ եվրոպական դիվանագիտության ղեկավար Բորելին հարցրել են, թե ինչ պատժամիջոցներ է պատրաստվում ԵՄ-ն կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում։
Plus de 60 députés européens me suivent pour demander que l’Europe sanctionne le régime d’Ilham Aliyev pour son offensive contre le peuple arménien du Haut-Karabakh. pic.twitter.com/AXabwkTUm2
— Nathalie Loiseau (@NathalieLoiseau) September 21, 2023
Նրանք պաշտպանել են ֆրանսիացի պատգամավոր և Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոյի խնդրանքը՝ պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի նկատմամբ ԼՂ հայ բնակչության վրա հարձակման համար։
Նամակում պատգամավորները, մասնավորապես, կոչ են անում ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել «էթնիկ զտումները» և «նոր պատերազմը» կանխելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում