Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսել
Նմանատիպ
Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և իր կողմնակիցները զանգվածային հացադուլ են սկսում։
Նշենք, որ ներկայում Արցախի Հանրապետության վերաբերյալ հայաստանյան իշխանությունների քաղաքականությունից դժգոհողները բողոքի ակցիա են իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց։
«Սա համազգային պայքար է, նոր սկզիբ պետք է դնենք, կամ գնանք վերջնական տապալման։ Մենք այսօրվանից զանգվածային հացադուլ ենք սկսում։ Մեր նպատակը իշխանություններից ինչ–որ բան պահանջելը չէ։ Բոլոր հոգևորականները, մասնավորապես` վեհափառը, բոլոր մտավորականները, գիտնականները, ակտիվ քաղաքացիները պետք է միանան այս համազգային պայքարին։ Այլ տարբերակ չկա»,– ասել է Պետրոսյանը։
Նրա խոսքով` հացադուլի միակ նպատակն այն է, որ բոլորը հավաքվեն մեկ տեղում և մեկ գաղափարի շուրջ։
ԱԺ–ի մոտ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները շարժվելու են Գարեգին Նժդեհի արձանի մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում