ՀՀ ԱԳ փոխնախարարները հանիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանների հետ
21/09/2023 18:01
![ՀՀ ԱԳ փոխնախարարները հանիպել են ՄԱԿ ԱԽ անդամ երկրների դեսպանների հետ](https://times.am/v3/wp-content/uploads/2023/09/l-197x0wh-5394x3144z-0.1457-scaled-e1695304765866-1200x630.jpeg)
Նմանատիպ
Սեպտեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը հանդիպումներ են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, ՄԹ, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ: Տեղեկությունը հայտնում եմ ՀՀ ԱԳՆ-ից։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալները դեսպաններին հանգամանալից ներկայացրել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:
Անդրադարձ է կատարվել նույն օրը՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին: Ընդգծվել է ՄԱԿ ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում