ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա․ Փաշինյան
Նմանատիպ
Այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանը ուղիղ սպառնալիք չկա։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերի ընթացքում։
«ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն արժանապատիվ, անվտանգ պայմաններում։ Հիմա այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա։
Հայաստանը հայաթափման քաղաքականություն չի վարում, դա վարում է Ադրբեջանը։ Մենք չենք ուզում Ադրբեջանը Հայաստանի ձեռքերով ԼՂ-ն հայաթափի։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում։
Չնայած դրան՝ աշխատանքային խումբ է ձևավորվելու ԼՂ-ից տեղահանված, փախստական դարձած մարդկանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար, մի քանի տասնյակ հազար կեցավայրեր ենք պատրաստել։ Բայց մեր առաջնահերթությունն այն է, որ ԼՂ հայերը պետք է մնան իրնեց տներում»,- ասել է Փաշինյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում