Վաղ առավոտից քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում

Վաղ առավոտից քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում

Վաղ առավոտից քաղաքացիներն անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ Այժմ փակ է Մյասնիկյան պողոտան։

Նշենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պահանջում են ՀՀ իշխանություններից Արցախի հարցում չդրսևորել անգործութույուն։

Երևանի տարբեր բուհերի ուսանողներ միացել են ակցիային և կոչ են անում բոլոր վարորդներին թողնել մեքենաներն ու միանալ իրենց։

Ակցիայի մասնակիցներն ընդգծում են, որ Արցախում այսօր ցեղասպանություն է և պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել։

Ցուցարարները վանկարկում են՝ «Արցախ», «միացեք»։

Երևանի Հանրապետության հրապարակ և կենտրոնական փողոցներ բազմաթիվ ոստիկանական ուժեր են բերվել, իրավապահները շղթա կազմած կանգնած են կառավարության շենքի դիմաց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում