Կառավարությունը պատրաստվում է ձմեռային խաղերին
Նմանատիպ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման հաստատված հարցերից մեկը վերաբերում էր Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելուն։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորում է նրանով, որ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը նախանշված են 2025 թվականի փետրվարին, և դրանք «պատշաճ ու բարձր մակարդակով» կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ է սկսել պատրաստվել այսօրվանից։
Որոշմամբ առաջարկվում է նաև ստեղծել խաղերը կազմակերպող ու անցկացնող կազմկոմիտե, որի կազմում են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, փոխնախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում