Ադրբեջանցիների աչքում ԼՂ-ի երեխաները ահաբեկիչներ են

Ադրբեջանցիների աչքում ԼՂ-ի երեխաները ահաբեկիչներ են

Ադրբեջանցիների աչքում Լեռնային Ղարաբաղի երեխաները ահաբեկիչներ են․ ադրբեջանական սոցցանցերը լի են բռնության կոչերով։

«Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել այս երեխաների, նրանց մայրերի, տատիկների ու պապիկների դեմ։ Ադրբեջանում սոցիալական ցանցերը լցված են անհայտ կորած երեխաներին ու կանանց գտնելու, բռնաբարելու, մասնատելու և շներին կերակրելու կոչերով։

Սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերը սոցցանցերում տարածում են Լեռնային Ղարաբաղի կանանց պրոֆիլները՝ խաղադրույքներ կատարելով, թե նրանցից ում կբռնաբարեն տարածաշրջանն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո»,- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նաև հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերից մեկում տեղի ունեցած պայթյունի ժամանակ անհետացել է 8-ամյա տղա։ Սպանվել է նրա 10-ամյա եղբայրը։ Ընդ որում, նրա մարմինը նույնիսկ գյուղից դուրս բերել չի հաջողվել։ Եվս մեկ եղբայրը վիրավոր է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում