Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին․ նրանց թվում է Լևոն Քոչարյանը
22/09/2023 13:00
Նմանատիպ
Երևանի տարբեր վարչական շրջաններում շարունակվում են անհնազանդության ակցիաները` ցուցարարները շարունակում են փողոցներ փակել։
Այս պահին փակ են Սարյան և Թումանյան փողոցները, Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոցի խաչմերուկը, Բաղրամյան պողոտան։ Ուսանողները Կոմիտասի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, իսկ Սարյան փողոցի մեջտեղում աղբամաններ են դրվել։
Վարորդներից շատերը ազդանշաններ են տալիս ցուցարարներին` այսպիսով աջակցություն հայտնելով նրանց։ Քաղաքացիները բողոքի ակցիայի են եկել Հայաստանի և Արցախի դրոշներով։
Նշենք, որ քիչ առաջ փակ էր նաև Ամիրյան փողոցը, սակայն կարմիր բերետավորներն այնտեղից բերման ենթարկեցին ցուցարարների մի մասին` բիրտ ուժ կիրառելով։ Նրանց թվում էր նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում