ԱՄՆ-ում աճում Է Էբոլայից պաշտպանության բուժամիջոցների արտադրությունը

Էբոլա վիրուսի տարածման կապակցությամբ ԱՄՆ-ում աճել Է բուժանձնակազմի համար պաշտպանության միջոցների եւ հատուկ համազգեստի արտադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times-ին:

Վերջին ժամանակներս ԱՄՆ-ի բուժհիմնարկներում կտրուկ աճել Է այն բուժաշխատողների համապատասխան հանդերձանքի պահանջը, որոնք աշխատում են կամ կաշխատեն Էբոլայով հիվանդների հետ:

Բժշկական պաշտպանական հատուկ հագուստի արտադրության ֆաբրիկաներում աճում են արտադրության ծավալները եւ վարձվում են նոր աշխատողներ՝ հագուստի շուրջօրյա արտադրություն ապահովելու համար:

Բացի այդ, Էբոլայով բուժաշխատողների վարակման դեպքերի աճի կապակցությամբ ԱՄՆ-ի հոսպիտալներում աշխատակիցների համար կմշակվեն անվտանգության տեխնիկայի հրահանգներ վիրուսով վարակված հիվանդների հետ աշխատելու պարագայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում