Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է
22/09/2023 15:53
Նմանատիպ
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունը տեղափոխվել է և կանցկացվի Մոնտենեգրոյում: Այս մասին հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը դիմել է Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային (EUBC), որպեսզի վերջինս փոխի մրցավայրը՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգության ապահովման հարցը:
EUBC-ն, ուսումնասիրելով իրավիճակը, բավարարել է Հայաստանի պահանջը:
Նշենք, որ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ-ն կանցկացվի նոյեմբերի 10-21-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում