Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները հետաձգվել են
22/09/2023 16:19
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննության է առնվել ս․ թ․ հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։
«Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Որոշվեց նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ»,-նշվում է հայտարարությունում
Հետևեք մեզ նաև Telegram-ում