Երկու օրվա ընթացքում մոտ 500 քաղաքացի է բերման ենթարկվել. Սաղաթելյան
Նմանատիպ
Երկու օրվա ընթացքում մոտ 500 քաղաքացի է բերման ենթարկվել Երևանում կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտարարել է ազգային կոմիտեի անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ։
Սաղաթելյանը, դիմելով ոստիկանության աշխատակիցներին, նշել է, որ երեկվանից ոստիկանությունը հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառում է ապօրինի և բիրտ ուժ: Նրա խոսքով՝ ոստիկանների գործողությունները ցույց են տալիս, որ նրանք այլևս չեն ծառայում Հայաստանի Հանրապետությանը, այլ սպասարկում են միայն ՀՀ վարչապետի շահերը:
«Քաղաքացիների և կոմիտեի անդամների նկատմամբ հարուցվել են կեղծ քրեական գործեր։ Նրանց նպատակն է ամեն ինչ անել ակցիաների գործընթացը կասեցնելու համար»,– ասել է Սաղաթելյանը` հավելելով, որ իշխանությունները քննարկում են պարետային ժամ սահմանելու հարցը։
Սաղաթելյանը վստահեցրել է, որ իշխանությանն այլևս ոչինչ չի փրկի և իրենց կհաջողվի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նա ընդգծել է նաև հանրապետության ամբողջ տարածքում ցանցային ապակենտրոն պայքարի կարևորությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում