ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները գալիս են Հայաստան
25/09/2023 13:35
Նմանատիպ
Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը և USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերը։ Տեղեկությունը հայտնում է Reuters–ը։
«Փաուերը կհանդիպի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և «կհաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությանը»,- հայտնում է լրատվամիջոցը` հղում անելով իր աղբյուրին։
Նշենք, որ Սամանթա Փաուերը USAID-ի առաջին ղեկավարն է, որը կժամանի Հայաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում