Սևանա լճի մակարդակի՝ 3 սանտիմետրով իջեցումը վտանգավոր չէ
Նմանատիպ
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխի հոդված 11-ի բ կետը ոչ միայն բացառում է ջրային բացասական հաշվեկշռի առաջացման հանգամանքը, այլև սահմանում է լճի էկոլոգիապես անհրաժեշտ մակարդակի բարձրացման ապահովումը:
Ինչպես հաղորդում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, այսօր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում պետական և քաղաքացիական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ կայացած կլոր սեղանի քննարկումների ընթացքում, համաձայն մասնագիտական գնահատականների, Սևանա լճի մակարդակը 2001 թվականից ի վեր նախատեսված 2,7 -ի փոխարեն ավելացել է 3,81 մետրով:
Սևանա լճի փորձագիտական հանձնաժողովի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսական կարիքների համար՝ 40 հազար հեկտար հողեր ջրարբիացնելու նպատակով, կառավարության կողմից առաջարկվող 320մլն-ի փոխարեն Սևանից կարելի է բաց թողնել 280 հազար խմ ջուր: Լիարժեք ոռոգման ծավալներին հասնելու համար առաջարկվում է որպես լրացուցիչ աղբյուր օգտագործել ջրամբարներում կուտակված ջրերի պաշարները:
Ըստ հանձնաժողովի ներկայացուցչի՝ դա հնարավորություն կտա լճի մակարդակը իջեցնել ընդամենը 3 սանտիմետրով, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրապետության գլխավոր ջրային ավազանի էկոլոգիական ներկա իրավիճակի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում