Եվրահանձնաժողովը նոր կազմ ունի

Եվրախորհրդարանի պատգամավորները հաստատել են Եվրահանձնաժողովի 2014-2019թթ. նոր կազմը՝ Ժան Կլոդ Յունկերի գլխավորությամբ։  Քվեարկությունը կայացել է հոկտեմբերի 22-ին Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի նիստում։ Եվրահանձնաժողովը կարող է անցնել պարտականությունների կատարմանը նոյեմբերի 1-ից, ինչպես պահանջում է Լիսաբոնյան համաձայնագիրը։ 

Հիշեցնենք, որ  Եվրահանձնաժողովի նախկին գլխավոր հանձնակատարը Ժոզե Մանուել Բարոզոն էր, որին փոխարինել է Յունկերը: Այս մասին տեղեկացնում է Իտար տասսը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում