Միջազգային դերակատարները չեն կարողացել ապահովել Արցախի հայերի իրավունքները. Մարուքյան
26/09/2023 10:45
Նմանատիպ
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արդեն երկրորդ օրն անընդմեջ խոստովանում է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և երաշխավորել նրանց անվտանգությունը։
«ԵՄ-ն, ԱՄՆ-ն և այլ միջազգային դերակատարներ չեն կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և երաշխավորել նրանց անվտանգությունը, չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարներն իրենց միջնորդական ջանքերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու ապահովությունները պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմներով, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»,- եզրափակել է հատուկ հանձնարարություններով դեսպանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում