Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհը գերծանրաբեռնված է
Նմանատիպ
Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհի գերծանրաբեռնվածության պատճառով բարդացել է Արցախից Հայաստանի Հանրապետություն մեր հայրենակիցների տեղափոխումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ԱԻ պետական ծառայության մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նրա խոսքով` մարդիկ օրերով մնում են ճանապարհին, շատ դեպքում նրանց հետ կապ հաստատել չի հաջողվում։
«Սիրելի՛ հայրենակիցներ, ավելորդ խնդիրներից, դեպքերից ու պատահարներից խուսափելու համար խնդրում ենք չշտապել։ Խցանումների պատճառով հնարավոր չէ այս պահին իրականացնել տեղափոխումը` անգամ շրջաններից»,– գրում է Թադևոսյանը։
Ստեփանակերտի բնակիչները տեղափոխման հարցով պետք է դիմեն քաղաքապետարան, իսկ շրջանների բնակիչները համապատասխան վարչակազմերին։
Թադևոսյանը դիմում է արցախցիներին` խնդրելով ըմբռնումով մոտենալ։ Շեշտում է` ստեղծված օպերատիվ շտաբն ու ԱԻ պետական ծառայությունը զբաղվում են անհետ կորածների հարցերով, այսինքն` որոնողափրկարարական աշխատանքներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում