ԱՄՆ-ն չպետք է սրի հակառուսական տրամադրությունները Հայաստանում․ դեսպան
Նմանատիպ
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, դեսպանը վրդովեցուցիչ է անվանել Սպիտակ տան պաշտոնյաների ակնարկները Ռուսաստանի՝ որպես Հայաստանի անվտանգության գործընկերոջ անվստահելիության մասին։
«Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Սա հաստատում է, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների խնդիրն է ոչ թե կարգավորել իրավիճակը և Անդրկովկասի խաղաղ զարգացումը, այլ ռազմավարական վնաս հասցնել Ռուսաստանին և կանխամտածված ապակայունացնել եվրասիական տարածքը՝ մեզ այս տարածաշրջանից հեռացնելու հեռանկարով»,- ընդգծել է Անտոնովը։
Դեսպանը հավելեց, որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը և միշտ ձգտել է օգնություն ցուցաբերել նրան, այդ թվում՝ Ղարաբաղ խաղաղապահներ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները մահացել են իրենց դիրքում, միայն ընդգծում է Մոսկվայի պատրաստակամությունը՝ ընդունելու դժվար որոշումներ՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար, նշել է Անտոնովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում