Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու. ՀՀ ԱՆ
26/09/2023 14:27
Նմանատիպ
Կոռնիձորում տեղակայված հումանիտար կայանում և Գորիս քաղաքում շուրջօրյա գործում են առաջին բժշկական օգնություն կետեր, որտեղ ծառայություններ են մատուցում Գորիսի բժշկական կենտրոնի և Երևանի պոլիկլինիկաներից գործուղված բժիշկները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Բժիշկների կազմում կան նաև նեղ մասնագետներ (նյարդաբան, սրտաբան, ներզատաբան): Տեղում շուրջօրյա հերթապահում են նաև շտապ բուժօգնության մեքենաները, որոնք ըստ անհրաժեշտության իրականացնում են հիվանդների տեղափոխում հիվանդանոցներ»,- ասվում է հայտարարությունում։
«Առաջին երկու օրվա ընթացքում ծառայություն է մատուցվել 725 քաղաքացու, որոնցից 355 երեխա և 22 հղի: Բուժկետերը և շտապ օգնության մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում