WhatsApp-ը 2024թ․-ից հասանելի չի լինի որոշ սմարթֆոնների համար

WhatsApp-ը 2024թ․-ից հասանելի չի լինի որոշ սմարթֆոնների համար

WhatsApp-ը հայտարարել է, որ 2024 թվականի հոկտեմբերի 24-ից մեսենջերն այլևս հասանելի չի լինի միլիոնավոր Android սմարթֆոններին։

«2023 թվականի հոկտեմբերի 24-ից կաջակցվի միայն Android ՕՀ-ի 5.0 և ավելի բարձր տարբերակը»,- ​​ասվում է հավելվածի պաշտոնական էջում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այսօր մեսենջերն աջակցվում է 4.1 և ավելի նոր օպերացիոն համակարգով Android սարքերում, ինչպես նաև iOS 12 և ավելի օպերացիոն համակարգով iPhone-ներում։

Մինչ օպերացիոն համակարգի աջակցության ավարտը, օգտատերը մի քանի անգամ համապատասխան ծանուցում կստանա անմիջապես WhatsApp-ում, նշվել է պաշտոնական կայքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում