Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արցախի թեմայով

Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Արցախի թեմայով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի դեմ հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Բլինկենը նաև Ալիևին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի բնակիչներին տրամադրել երաշխիքներ առ այն, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։

«Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին լայն համաներում կատարել և թույլ տալ միջազգային դիտորդական առաքելություն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է նախագահի՝ հրապարակայնորեն հայտարարած հանձնառությունները՝ Լեռնային Ղարաբաղում գտնվող բոլորին օգնելու կառուցել ապագա՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա»,- նշված է հաղորդագրությունում։

«Պետքարտուղարն այսօր կրկին խոսել է նախագահ Ալիևի հետ և շեշտել հետագա ռազմական գործողություններ չթույլատրելու հրատապությունը, ընդգծել, որ քաղաքացիական անձանց համար պետք է ապահովվի անվերապահ պաշտպանություն և ազատ տեղաշարժ, և որ դեպի Լեռնային Ղարաբաղ պետք է անարգել հումանիտար հասանելիություն լինի», – նշել է պաշտոնյան։

Ըստ Միլլերի՝ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը հայտնել է, որ հետագա ռազմական գործողություններ չեն լինի։ Մեթյու Միլլերը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելության ուղարկման հստակ մեխանիզմները քննարկվում են տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում