ԱՄՆ դեսպանն այցելել է Եռաբլուր
27/09/2023 11:18
Նմանատիպ
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը այսօր՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցին, իր հարգանքի տուրքը մատուցելու համար այցելել է Եռաբլուր: Այս մասին հայտնում է Tert.am-ը։
Նա ծաղկեպսակ է դրել Հայրենիքի պաշտպանության համար նահատակվածների հուշարձանում և ծաղիկներ է խոնարհել պատերազմին ամնահացած զինծառայողների շիրիմներին:
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը Թուրքիայի և ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Պատերազամը տևեց 44 օր և ավարտվեց նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում