Թուրքիան ուսումնասիրում է Նախիջևանի իրավիճակը

Թուրքիայի զինված ուժերի 9-րդ բանակային կորպուսի հրամանատր, գեներալ Շարաֆ Օնգայի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Ինչպես հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը, այցի նպատակը «Նախիջևանում իրավիճակի ուսումնասիրությունն է»:

Թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ՆԻՀ գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովը շնարհակալություն է հայտնել թուրք գեներալին Նախիջևանի տարածքում Ադրբեջանի ԶՈւ շինարարության մեջ ավանդ ունենալու համար:

Նա հայտարարել է, որ թուրք զինվորականների Նախիջևան այցը «ներդրում կդառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացման մեջ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում