Արցախից ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ
27/09/2023 12:24
Նմանատիպ
Ժամը 08։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ։ Ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«42 500 անձանցից 22 800-ը հաշվառվել են»,- ավելացրել է նա։
Բռնի տեղահանված արցախցիների հոսքը չի դադարում։ Կոռնիձորում տեղակայված հումանիտար կենտրոն շարունակում են ժամանակել Ստեփանակերտ – Գորիս սահմանը հատած հազարավոր արցախահայեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում