Զախարովան պատասխանել է Մակրոնի մեղադրանքներին

Զախարովան պատասխանել է Մակրոնի մեղադրանքներին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի իշխանություններին դրդում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Մակրոնը Ռուսաստանին անվանել էր «Ադրբեջանի մեղսակից»՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալու առումով։ Ինչպես նաև, հավելել էր, որ Ֆրանսիան այժմ «շատ զգոն» է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում և կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքի համաձայն։

«Ես կցանկանայի, որ նա կարողանար կիսվել իր տեսակետով, որպեսզի մենք հասկանայինք, թե ինչ նկատի ուներ: Այսպիսի հայտարարություններով Մակրոնը բացահայտում է տեղի ունեցողի մեխանիզմը։ Մենք նախկինում էլ ասել ենք, որ երևանյան պաշտոնյաները շարունակում են փորձել իրենց արարքների պատասխանատվությունը գցել ուրիշների վրա։ Եվ հիմա մենք տեսնում ենք, թե ով է նրանց դրդում դա անել»,- ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Մոսկվան քաջատեղյակ է ֆրանսիական իշխանությունների աշխատելաոճի մասին։ Զախարովայի խոսքով՝ այն հրահրող և սադրիչ է, իսկ Ռուսաստանի դիրքորոշումը և ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ ակնհայտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում