Գանձասարում պահվող ձեռագրերը Մատենադարանում են
27/09/2023 15:42
Նմանատիպ
Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Տեղեկությունը հայտնում է Մատենադարանի մամուլի ծառայությունը։
«44-օրյա պատերազմի ժամանակ Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնում ցուցադրվող ձեռագրերի կրկնօրինակները, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերն ու հնատիպ գրքերը տեղափոխվել են մաշտոցյան Մատենադարան»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ պատերազմից հետո կրկնօրինակների մի մասը կրկին վերադարձվել է Գանձասար, այժմ այնտեղ գտնվում են միայն ձեռագրերի կրկնօրինակները։ Բոլոր բնօրինակները Մատենադարանի պահոցում են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում