Իսպանիան օգնություն կուղարկի Արցախից բռնի տեղահանվածների համար
Նմանատիպ
Իսպանիայի կառավարությունը մարդասիրական օգնություն կուղարկի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը:
Alarmado por el creciente número de armenios huyendo de sus hogares en #NagornoKarabaj y la explosión que ha dejado cientos de fallecidos. Los derechos y seguridad de la población deben estar garantizados. También llegada de ayuda humanitaria. La 🇪🇸 de @AECID_es estará presente.
— José Manuel Albares (@jmalbares) September 27, 2023
«Ինձ անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի իրենց տներից փախչող հայերի աճող թվաքանակն ու ԼՂ–ում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաև մարդասիրական օգնության առաքումը պետք է երաշխավորված լինեն»,– գրել է նա:
Նա նաև նշել է, որ օգնությունը կտրամադրվի զարգացման ոլորտում միջազգային համագործակցության գործակալության կողմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում