Լեմկինի ինստիտուտը մտահոգված է Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ
Նմանատիպ
Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով։ Այս մասին ինստիտուտը գրառում է կատարել X սոցցանցի միկրոբլոգում։
The @LemkinInstitute is deeply concerned about the breaking news of the arrest and detention of former Artsakh State Minister @RubenVardanyan_ by #Azerbaijan’s State Border Service.
Vardanyan, an outspoken advocate for Artsakh’s right to self-determination, is particularly… https://t.co/VghEV3GH12
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) September 27, 2023
«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,- ասված է հայտարարությունում։
Ինստիտուտից նշում են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար իրենց մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները:
«Դա լավ փաստագրված է»,- ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։
Կառույցը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում