Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16–ին հայտարարել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին, Վլադիմիր Պուտինին և Իլհամ Ալիևին առաջարկել է քառակողմ հանդիպում անցկացնել:
Մինչդեռ Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել այն։ Ավելին, նշվել է, որ հանդիպման ամսաթվի և վայրի վերաբերյալ որոշում կայացնելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը` առաջարկված նախաձեռնության վերաբերյալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում