Ռուս խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում տարհանումը

Ռուս խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում տարհանումը

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ։ Տարհանվել են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի այն հիվանդները, որոնք բժշկական և վերակենդանացման օգնության կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում