Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է երկու մեքենա

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է երկու մեքենա

Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է Հայաստանի քաղաքացիների երկու մեքենա։ Այս մասին հայտնել է Re:public of Artsakh տելեգրամյան ալիքը։

Դեպքը տեղի է ունեցել Շուշի-Բերձոր (Լաչին) հատվածում։  Նախ՝ խաղաղապահներին պատկանող 8 տոննա քաշով վառելիքի ցիստեռնը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։  Հրդեհը տարածվել է ճանապարհի եզրին կայանված ՀՀ քաղաքացիների մեքենաների վրա։

Հիշեցնենք, որ այս պահին Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը գերծանրաբեռնված վիճակում է և այնտեղ են գտնվում հազարավոր մարդիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում