ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում դառնալ արյան դոնոր

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում դառնալ արյան դոնոր

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին դառնալ արյան դոնոր։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Արյան պաշարները մշտապես պետք է համալրվեն և լինեն բավարար քանակի: Դարձե՛ք արյան դոնոր, կատարե՛ք մարդասիրական քայլ, փրկե՛ք կյանքեր»,– ասված է հաղորդագրությունում։

Նախարարությունից նշում են, որ արյուն նվիրելու համար պետք է լինել`

չափահաս՝ 18 տարեկանը լրացած,

առնվազն 52 կգ, եթե դուք իգական սեռի ներկայացուցիչ եք և 62 կգ, եթե արական սեռի ներկայացուցիչ եք,

հեմոգլոբինի մակարդակի թույլատրելի սահմանները` (կանանց համար 125-180գրամ/լիտր, տղամարդկանց համար` 135-188գրամ/լիտր):

արյան ճնշումը չլինի շատ բարձր կամ ցածր/որոշում է բժիշկը/ դիաստոլիկ ճնշումը` 60-100 միլիմետր սնդիկի սյուն և սիստոլիկ զարկերակային ճնշումը 90-160 միլիմետր սնդիկի սյուն

երակազարկը` 60-90 զարկ 1 րոպեում

Լինում են այնպիսի դեպքեր, որոնց պարագայում անձը երբեք չի կարող դոնոր դառնալ, դրանք են` վարակիչ, սոմատիկ, սրտանոթային, երիկամների և միզուղիների, լյարդի, լեղուղիների և այլ հիվանդություններ։

Որոշ դեպքերում էլ կան դոնորությունը բացառող ժամանակավոր հակացուցումներ` ատամի հեռացում` 10 օր առաջ, վիրահատություններ` 6 ամիս առաջ, ալերգիկ վիճակներ` 1 ամիս, ոգելից խմիչքների ընդունում` 24 ժամ առաջ և այլն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում