ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին
Նմանատիպ
Ռուսաստանն ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` մեկնաբանելով ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի այսօրվա հրամանագիրը, ըստ որի` հունվարի 1–ից Արցախի Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ:
«Մենք դա ի գիտություն ենք ընդունել, ուշադիր հետևում ենք իրավիճակին, առաջին հերթին, իհարկե, կարևոր է հումանիտար ասպեկտը»,– ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ խաղաղապահները շարունակում են աջակցել մարդկանց, որոնցից շատերը Հայաստանի տարածք տեղափոխվելու ցանկություն են հայտնում։
«Բոլոր ցանկացողներին աջակցություն է ցուցաբերվում»,– ընդգծել է ՌԴ նախագհի խոսնակը։
Լրագրողները նրան հարցրել են, թե ով է մեղավոր, որ հայերը սկսել են զանգվածաբար լքել Լեռնային Ղարաբաղը։
«Դժվար է ասել` ով է մեղավոր, քանի որ նման գործողությունների համար ուղիղ պատճառ չկա, բայց, այնուամենայնիվ, մարդիկ ցանկություն են հայտնում լքել Ղարաբաղի տարածքը։ Նրանց մի մասը կարող է ցանկանում է դա անել ընդմիշտ, մի մասը՝ ժամանակավորապես տրանսֆորմացիայի շրջանում», – պատասխանել է Պեսկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում