ԿԽՄԿ-ն կոչ է արել իշխանություններին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը

Նմանատիպ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է անում իշխանություններին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և օրենքի այլ կիրառելի նորմերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` անդրադառնալով ԼՂ–ից հեռացող ընտանիքներին և բնակչության լայնածավալ տեղաշարժին։
«Անվտանգ տեղաշարժի ցանկացած քայլ պետք է իրականացվի միայն այն դեպքում, եթե մարդիկ իրենք են կայացրել այդ որոշումը: Ընտանիքի անդամները չպետք է բաժանվեն իրենց կամքին հակառակ: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել հիվանդներին, վիրավորներին, տարեցներին, հղիներին, հաշմանդամներին և բաժանված/չուղեկցվող երեխաներին»,- նշված է ԿԽՄԿ հայտարարության մեջ:
ԿԽՄԿ–ից հայտնում են, որ պատրաստ են հանդես գալ որպես չեզոք միջնորդ և աջակցել իրականացնելու անվտանգ տեղաշարժ՝ պայմանով, որ շահագրգիռ անձինք իրենց երկիրը լքելու որոշման մեջ ինքնուրույն ու ազատ կլինեն, ինչպես նաև` իշխանություններն իրենք կխնդրեն այդ մասին և կհամաձայնեցնեն պայմանները:
Այդ դեպքումԿԽՄԿ հիմնական առաջնահերթություններն են` ապահովել հեռացող մարդկանց ազատ տեղաշարժը, նրանց, որոնք նախընտրում են մնալ իրենց բնակավայրում, ապահովել սննդի, առողջապահական և այլ հիմնական ծառայությունների հասանելիությունը` ջրամատակարարում, էլեկտրամատակարարում և այլն, օգնել պահպանել և վերականգնել կապերը ընտանիքի բաժանված անդամների միջև, ինչպես նաև շարունակել վիրավորների տեղափոխումը, բժշկական օգնության ցուցաբերումը և այլն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում