ԱՄՆ կոնգրեսական Շերմանն անդրադարձել է Արցախի էթնիկ զտումներին

ԱՄՆ կոնգրեսական Շերմանն անդրադարձել է Արցախի էթնիկ զտումներին

Մեր աչքի առաջ տեղի են ունենում Արցախի էթնիկ զտումներ. հայերը լքում են ավելի քան 2000 տարվա իրենց տունը։ Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունը ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

«Ռուբեն Վարդանյանը և բոլոր անարդարացիորեն ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն: Բայդենի վարչակազմը պետք է հրապարակայնորեն ասի Ադրբեջանին՝ կա՛մ հիմա վերջ տվեք այս ամենին, կա՛մ բախվեք պատժամիջոցների:

Անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Սմիթը և ես ներկայացրինք 5686 բանաձևը, որը պատժամիջոցներ է սահմանում Ադրբեջանի նկատմամբ՝ Արցախում իր ռազմական հանցագործությունների համար:

21-րդ դարն է. Միացյալ Նահանգները չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա», – գրել է Շերմանը:

Նա նաև իր գրառման տակ կիսվել է ABCNEWS լրատվական գործակալության ծավալուն հոդվածով՝ նվիրված արցախահերի բռնի տեղահանությանն ու տիրող իրավիճակին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում