Բաքուն ունի ԼՂ հայերի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել

Բաքուն ունի ԼՂ հայերի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել
Ադրբեջանն ունի Լեռնային Ղարաբաղի մի քանի հարյուր հայի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել` տարբեր մեղադրանքներով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետի իր աղբյուրին:
«Ադրբեջանն ունի ԼՂ–ում մի քանի հարյուր հայի ցուցակ, որոնց ցանկանում է ձերբակալել տարբեր մեղադրանքներով»,– ասվում է հոդվածում:
Ընդ որում, Ադրբեջանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները սկսել են Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի գրանցման գործընթացը՝ նրանց իրավական կարգավիճակը որոշելու նպատակով:
«Այդ գործունեության շրջանակներում առաջին փուլում նախատեսվում է ԼՂ տնտեսական շրջանում բնակվող հայ բնակիչների գրանցում»,– ասված է վարչակազմի հաղորդագրության մեջ:
Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս գալու մասին հայտարարել էր 35 տարի առաջ և 1992–1994 թթ. Ադրբեջանի հետ զինված հակամարտությունից հետո երկար տարիներ եղել է որպես չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ ԼՂՀ-ն կդադարի գոյություն ունենալ 2024 թ. հունվարի 1–ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում