Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիներին օգնելու համար

Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի արցախցիներին օգնելու համար

Կանադան 2,5 մլն դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ հումանիտար կարիքները հոգալու համար։

Այս մասին X միկրոբլոգում համատեղ տեսաուղերձով են հանդես եկել Կանադայի միջազգային զարգացման նախարար Ահմեդ Հուսենը և արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլիnն:

Նշվում է, Կանադան 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է տրամադրում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ճգնաժամի հետևանքով առաջացած հրատապ կարիքները լուծելու համար: Այս ֆինանսավորումը կօգնի տրամադրել շտապ բժշկական օգնություն, սննդի և սնուցման օգնություն, պաշտպանական ծառայություններ և այլն:

«Կանադան շարունակում է կոչ անել մարդասիրական օգնության անխոչընդոտ տրամադրել կարիքավոր խաղաղ բնակիչներին՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան: Քաղաքացիները, այդ թվում՝ ճանապարհին գտնվողները, նույնպես պետք է պաշտպանված լինեն։ Կանադան աջակցում է գործող հրադադարի պահպանմանը և կոչ է անում մշտապես ​​դադարեցնել ռազմական գործողությունները»,- հայտարարել են կանադացի նախարարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում