Ստամբուլում կրկին ջրհեղեղներ են
29/09/2023 13:05
Նմանատիպ
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում հորդառատ անձրևներ են տեղացել. արդյունքը ջրհեղեղն է։ Տուժել են Ստամբուլի մի քանի բնակավայրեր։ Փողոցները հեղեղված են։ Մեքենաներն այս ու այն կողմ են ընկած և մինչև պատուհանները ջրի մեջ են։ Երթևեկությունը գործնականում կաթվածահար է։ Ցածրադիր վայրերում վիճակն էլ ավելի վատ է։ Ստորգետնյա անցումները և նկուղները բառացիորեն անցել են ջրի տակ։
Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Թուրքիայում վերջին ջրհեղեղը տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին։ Այն ժամանակ զոհեր կամ վիրավորներ չեն եղել։ Թուրքական քաղաքի քաղաքապետը քաղաքացիներին կոչ է արել հեռանալ վտանգի տակ գտնվող տարածքներից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում