ԵՄ-ը դիտորդական առաքելություն է իրականացնում Գորիսում

ԵՄ-ը դիտորդական առաքելություն է իրականացնում Գորիսում

Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարքագծի բաժնի գործընկերների հետ միացել է Գորիսում գտնվող դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ պարեկություն իրականացնելու։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության գրասենյակը X-ի միկրոբլոգում։

«Այսօր Մարկուս Ռիտերը ԵՄ քաղաքացիական պլանավորման և վարքագծի բաժնի գործընկերների հետ միացել է Գորիսում մեր դիտորդներին՝ Լաչինի միջանցքի մուտքի մոտ պարեկություն իրականացնելու, ստեղծված իրավիճակն ավելի լավ հասկանալու համար:

ԵՄ դիտորդական առաքելության մանդատն է դիտարկել և զեկուցել հայ-ադրբեջանական սահմանի զարգացումները»,- ասված է էջում արված հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում