«Մայր Հայաստանն» ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստանն» ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին

«Մայր Հայաստան» խմբակացությունը 12 անդամից բաղկացած ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին։ Այդ մասին դաշինքն այսօր հայտարարություն է տարածել։

«Ինչպես նախապես տեղեկացրել էինք, ոչ իշխանական թեկնածուի շուրջ կոնսենսուսի բացակայության պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքն ընտրում է նիստին չներկայանալու և քվորում չապահովելու միջոցով Երևանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու ճանապարհը»,– նշված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում